Ասեցի Նեյմարին, որ կստիպեմ նրան աշխատել. Տուխել

08 Հոկտեմբերի 2019 15:50
Ասեցի Նեյմարին, որ կստիպեմ նրան աշխատել. Տուխել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի մրցելույթների մասին:

«Ես գիտեի, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ, սակայն այդ որոշում կայացնողը ոչ ես էի, ոչ էլ Նեյմարը: Պետք է գտնվեր մի ակումբ, որը կկարողանար համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ: Այնուամենայնիվ, Նեյմարը մեզ հետ է, ինչի առթիվ ես շատ ուրախ եմ:

Երբ Նեյմարն ինձ հայտնեց, որ մնում է ՊՍԺ-ում, ես ասեցի, որ նրա համար սարսափելին դեռ նոր է սկսվելու, և ես կստիպեմ իրեն աշխատել: Այժմ Նեյմարը փայլում է»,- ասել է Տուխելը:

Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարին ցանկանում էր ձեռք բերել 27-ամյա հարձակվողի նախկին ակումբը՝ «Բարսելոնա»-ն:

Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: