«Լիոն»-ը 2 թեկնածու է դիտարկում գլխավոր մարզչի պաշտոնում

08 Հոկտեմբերի 2019 11:00
«Լիոն»-ը 2 թեկնածու է դիտարկում գլխավոր մարզչի պաշտոնում

«Լիոն»-ը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները Սիլվինյոյին հեռացնելուց հետո, տեղեկացնում է leparisien-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, ակումբի ղեկավարությունը 2 թեկնածու է դիտարկում: «Առյուծներ»-ի ղեկը կարող են ստանձնել Լորան Բլանն ու Արսեն Վենգերը:

Նշվում է, որ Վենգերին ցանկանում է հրավիրել անձամբ նախագահը՝ Ժան-Միշել Օլան:

Հիշեցնենք, որ ակումբը պաշտոնական հայտարարություն էր տարածել բրազիլացի մասնագետին հեռացնելու վերաբերյալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: