Պաշտոնական. «Լիոն»-ը հեռացրել է Սիլվինյոյին

08 Հոկտեմբերի 2019 10:03
Պաշտոնական. «Լիոն»-ը հեռացրել է Սիլվինյոյին

«Լիոն»-ի ղեկավարությունը որոշել է պաշտոնից ազատել գլխավոր մարզիչ Սիլվինյոյին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նրանց դուր չի եկել այն փաստը, որ Լիգա 1-ի մեկնարկային 9 տուրերից հետո թիմը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

Հատկանշական է այն, որ բրազիլացի մասնագետի մարզչական շտաբը մնում է, ու «Սենտ-Էտյեն»-ի դեմ խաղում, ամենայն հավանականությամբ, մարզչի պարտականությունները կկատարի Սիլվինյոյի օգնական Ժերալդ Բատիկը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիոն» -ը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Լեյպցիգ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: