Սուլշերը տարբերակ է գտել հարձակման գծում առկա խնդիրները լուծելու համար

07 Հոկտեմբերի 2019 15:30
Սուլշերը տարբերակ է գտել հարձակման գծում առկա խնդիրները լուծելու համար

Ֆրանսիական «Լիոն»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Մուսա Դեմբելեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է՝ տեղափոխվի անգլիական Պրեմիեր լիգա, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի կարծիքով, Դեմբելեն իդեալական տարբերակ է ակումբի հարձակման գծում առկա թերությունները վերացնելու համար: 

Մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները ներկա են գտնվել Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Սենտ-Էտյեն» - «Լիոն» հանդիպմանը և հետևել են Դեմբելերի գործողություններին:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: