Երկրպագուների վերաբերմունքը Նեյմարի հանդեպ փոխվել է. Տուխել

06 Հոկտեմբերի 2019 12:30
Երկրպագուների վերաբերմունքը Նեյմարի հանդեպ փոխվել է. Տուխել

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Անժե»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Խաղ առ խաղ ՊՍԺ-ն էլ ավելի է կատարելագործվում: 

Դուք տեսնում եք, թե Նեյմարն ինչ նվիրվածությամբ է հանդես գալիս և ինչ արդյունքներ է գրանցում: Կարծում եմ, որ ՊՍԺ-ի երկրպագուների վերաբերմունքը Նեյմարի հանդեպ փոխվել է»,- ասել է Տուխելը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հաղթանակ տարավ «Անժե»-ի նկատմամբ 4:0 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: