Տուխելը մտադիր է ՊՍԺ-ում 5 հավատարիմ ֆուտբոլիստից կազմված խումբ ստեղծել

05 Հոկտեմբերի 2019 15:10
Տուխելը մտադիր է ՊՍԺ-ում 5 հավատարիմ ֆուտբոլիստից կազմված խումբ ստեղծել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր է միմյանց հետ մտերիմ ֆուտբոլիստների խմբի շնորհիվ բարելավել թիմի ներքին մթնոլորտը: 

Le Parisien-ի հաղորդմամբ՝ գերմանացի մասնագետը հույս ունի, որ իր հովանավորչությամբ ֆուտբոլիստներից կազմված խումբը կզբաղվի կոլեկտիվի կարգապահական հարցերով, ինչպես նաև մնացած խաղացողներին կփոախանցի մարզչական գաղափարները: 

Տուխելի խմբում ընգրկված կլինեն Կիլիան Մբապեն, Տիագո Սիլվան, Մարկինյոսը, Էդինսոն Կավանին և Մարկո Վերատին: 

Նշենք, որ այժմ ՊՍԺ-ն գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: