Մանդանդան կրկնակի սեյվ է կատարել «Ռեն»-ի դեմ խաղում (տեսանյութ)

01 Հոկտեմբերի 2019 12:44
Մանդանդան կրկնակի սեյվ է կատարել «Ռեն»-ի դեմ խաղում (տեսանյութ)

Լիգա 1-ի 8-րդ տուրի՝ «Մարսել» - «Ռեն» հանդիպման ժամանակ փայլուն գործողությամբ է աչքի ընկել տանտերերի դարպասապահ Սթիվ Մանդանդան:

85-րդ րոպեին հյուրերը չափազանց վտանգավոր հակագրոհ են անցկացրել, ու Ադրիեն Յունուն մոտ տարածությունից 2 անգամ հուժկու հարված է կատարել «Մարսել»-ի դարպասին:

Մանդանդան հիանալի ռեակցիա է դրսևորել՝ այդ խաղային դրվագում դարպասը պահելով անառիկ:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: