Մբապեն և Իկարդին վերականգնվել են վնասվածքից

27 Սեպտեմբերի 2019 22:05
Մբապեն և Իկարդին վերականգնվել են վնասվածքից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ հարձակվողներ Կիլիան Մբապեն և Մաուրո Իկարդին վնասվածքներից հետո վերադարձել են թիմի ընդհանուր խումբ: 

«Մբապեն և Իկարդին ընդհանուր խմբում են և պատրաստ են խաղալ», - գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում փարիզյան ակումբի թվիթերյան էջը: 

Միևնույն ժամանակ հարձակվող Էդինսոն Կավանին շարունակում է վերականգնվել: 

Սեպտեմբերի 28-ին ՊՍԺ-ն կխաղա «Բորդո»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: