Այսօրվանից սկսած ինձ համար բոլոր խաղերն արտագնա են լինելու. Նեյմար

15 Սեպտեմբերի 2019 13:01
Այսօրվանից սկսած ինձ համար բոլոր խաղերն արտագնա են լինելու. Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատասխանել է փարիզյան գրանդի երկրպագուներին, ովքեր վերջինիս մեղադրել էին ակումբի նկատմամբ անհարգալից վարվելու համար:

«Ոչինչ չունեմ ասելու երկրպագուներին: Նրանք կարող են արտահայտել իրենց կարծիքը և քննադատել ինձ: Մենք մի թիմ ենք, իսկ ես տխուր եմ: Նրանք չպետք է կենտրոնանան իմ վրա: Այսօրվանից սկսած ինձ համար բոլոր խաղերն արտագնա են լինելու»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Eurosport-ը:

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի 5-րդ տուրում ՊՍԺ-ն խաղավերջում մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեց Նեյմարի շքեղ գոլի շնորհիվ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: