Նեյմարը ֆանտաստիկ գոլով հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին (տեսանյութ)

14 Սեպտեմբերի 2019 21:26
Նեյմարը ֆանտաստիկ գոլով հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին (տեսանյութ)

 

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում 1:0 հաշվով հաղթեց «Ստրասբուր»-ին: 

Փարիզյան ակումբի հաղթական գոլը խփեց հարձակվող Նեյմարը: 

Դա բրազիլացու առաջին խաղն էր ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիական ակումբի կազմում:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Նեյմարին կապում էին «Բարսելոնա» վերադարձի հետ: 

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն զբաղեցնում է Լիգա 1-ի 1-ին հորիզոնականը: 

ՊՍԺ - «Ստրասբուրգ»՝ 1:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: