Վերատին շուտով նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

12 Սեպտեմբերի 2019 13:06
Վերատին շուտով նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ:

Gazzetta-ի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան այս օրերին բանակցություններ է վարում փարիզցիների սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ նոր պայմանագրի շուրջ:

Սպասվում է, որ Վերատին նոր համաձայնագրով թիմում կմնա մինչև 2024 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 11 մլն եվրո:

Հավելենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: