Sport.es. ՊՍԺ-ում ցանկանում են, որ Նեյմարը ձմռանը հեռանա թիմից

10 Սեպտեմբերի 2019 18:46
Sport.es. ՊՍԺ-ում ցանկանում են, որ Նեյմարը ձմռանը հեռանա թիմից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքի թիմը:

Sport.es-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարություն կարծում է, որ բրազիլացին իր ներկայիս իրավիճակով ավելորդ ճնշում կգործադրի թիմակիցների վրա, ինչը վատ կանրադառնա ելույթներին:

Ձմռանը 27-ամյա խաղացողին կարող են թիմ հրավիրել «Բարսելոնա»-ն կամ Մադրիդի «Ռեալ»-ը:

Հիշեցնենք, որ կատալոնացիների նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտնել էր, որ Նեյմարի տեղափոխությունն ավելի շուտ, քան ամռանը հնարավոր չէ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: