Վստահ եմ՝ Նեյմարը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա», բայց ՊՍԺ-ն այդքան հեշտ նրան բաց չէր թողնի. Լուիս

09 Սեպտեմբերի 2019 19:46
Վստահ եմ՝ Նեյմարը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա», բայց ՊՍԺ-ն այդքան հեշտ նրան բաց չէր թողնի. Լուիս

Բրազիլիայի հավաքականի և «Ֆլամենգո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխության գործարքի ձախողման մասին:

«Ես վստահ եմ, որ Նեյմարը ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»: Եթե դա այդպես չլիներ, ապա մենք այդ մասին երկու ամիս շարունակ չէին լսի: Միևնույն ժամանակ ՊՍԺ-ից հեռանալը հեշտ չէ, քանի որ նրանք սովորականի պես չեն վաճառի իրենց առաջատարներին:

Կարծում եմ՝ Նեյմարն արդեն հանգիստ է: Նա կարող է կատարելագործվել ՊՍԺ-ում այնպիսի թիմակիցների կողքին ինչպիսին Կավանին, Մբապեն և Իկարդին են: Կարևոր է, որ ակումբն ինչ-որ բան հաղթի»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: