Բարտոմեուն վերջապես ասել է, թե ինչու Նեյմարը չվերադարձավ «Բարսելոնա»

07 Սեպտեմբերի 2019 13:59
Բարտոմեուն վերջապես ասել է, թե ինչու Նեյմարը չվերադարձավ «Բարսելոնա»

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, թե ինչ է մտածում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին: 

«Հուլիսի 10-15 մենք ավարտեցինք այն ամենը, ինչ պլանավորել էինք տրանսֆերների հետ կապված: 

Սակայն հետո հնարավորություն եղավ պայմանագիր կնքելու Նեյմարի հետ: 

ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ էր բանակցություններին:

Տրանսֆերը չկայացավ, քանի որ մենք չկարողացանք կատարել ՊՍԺ-ի պահանջները: Մենք ամեն հնարավորն արեցինք, որպեսզի ամռանը Նեյմարի հետ պայմանագիր կնքենք:

Ֆուտբոլիստը ձմռանը չի տեղափոխվի «Բարսելոնա», - Բարտոմեուի խոսքերն է փոխանցում El Mundo Deprotivo-ն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: