Նեյմարն անփոխարինելի է Բրազիլայի հավաքականում. Տիտե

06 Սեպտեմբերի 2019 23:45
Նեյմարն անփոխարինելի է Բրազիլայի հավաքականում. Տիտե

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն անհանգստացած է թիմի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի համար:

«Նեյմարի շուրջ ՊՍԺ-ում ստեղծված իրավիճակը, դա խնդիր է հավաքականի համար: Նա անփոխարինելի է: Երբ Նեյմարը խաղադաշտում է, ապա մեր գոլերի 50%-ը նա կա՛մ խփում է, կա՛մ ստեղծում:

Հիմա ինչ նրա հետ կատարվում է ՊՍԺ-ում իմ ձեռքում չէ: Ես շատ բան անել չեմ կարող: Հուսանք նրա մոտ ամեն ինչ կստացվի Փարիզում»,- Տիտեի խոսքերն է մեջբերում AS-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: