L’Equipe. ՊՍԺ-ն չի կարողանա գնել Իկարդիի ամբողջական տրանսֆերը

06 Սեպտեմբերի 2019 13:16
L’Equipe. ՊՍԺ-ն չի կարողանա գնել Իկարդիի ամբողջական տրանսֆերը

ՊՍԺ-ն չի կարող գնել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը վարձակալության ժամկետի ավարտից հետո, հաղորդում է L’Equipe-ը:

Աղբյուրը նշում է, որ նախապես նշված՝ 65 մլն եվրոյով լրիվ տրանսֆերը գնելու կետը չի ներառվել պայմանագրում, քանի որ փարիզյան գրանդը դեռևս խնդիրներ ունի ֆինանսական ֆեյր-փյելի հետ կապված:

Մասնավորապես, դա կարող է սրել իրավիճակը, որն առաջացել է Նեյմարի ու Մբապեի գործարքների արդյունքում:

Հիշեցնենք, որ արգենտինացին մեկ մրցաշրջան է անցկացնելու Փարիզում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: