ՊՍԺ-ի նորեկ Մաուրո Իկարդիի կինը՝ Վանդա Նարան, ով նաև նրա գործակալն է, մեկնաբանել է իր ամուսնու՝ Փարիզ տեղափոխությունը:
«Ես սպասում էի վերջին պահին. Մաուրոն իր հետ վերցրեց փոքրիկ ճամպրուկ, իսկ մնացած ամեն ինչ թողեց ինձ: Մեր երեխաները դպրոց են հաճախում Իտալիայում, այդ պատճառով էլ պետք է անընդհատ լինենք Միլան-Փարիզ երթուղիում:
3 տարբերակ էինք դիտարկում, ու դրանցից վատագույնը ՊՍԺ-ը տեղափոխությունն էր, քանի որ ստիպված էի թողնել նրան ու վերադառնալ Իտալիա՝ երեխաների մոտ:
Ամուսնուս ծառայություններով իտալական լուրջ թիմեր էին հետաքրքրված, սակայն ընտրեցինք այն տարբերակը, որն ավելի կօգնի պրոֆեսիոնալ աճին»,- Վանդա նարայի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը փարիզյան գրանդի կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով: