Sportmediaset. Մարկիզիոն տեղափոխվում է «Մոնակո»

05 Սեպտեմբերի 2019 16:26
Sportmediaset. Մարկիզիոն տեղափոխվում է «Մոնակո»

«Յուվենթուս»-ի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն համաձայնության է եկել «Մոնակո»-ի հետ: Այս մասին հայտնում է Sportmediaset-ը: 

33-ամյա խաղացողը այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: 

Իտալացու վերջին ակումբը «Զենիթ»-ն էր, որից նա հեռացել է անցած ամռանը: 

Աղբյուրը նշում է, որ Մարկիզիոն շուտով «1+1» սխեմայով պայմանագիր կկնքի «Մոնակո»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: