Իկարդին ՊՍԺ-ում 2 անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա, քան «Ինտեր»-ում էր

04 Սեպտեմբերի 2019 21:26
Իկարդին ՊՍԺ-ում 2 անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա, քան «Ինտեր»-ում էր

ՊՍԺ-ի նորեկ Մաուրո Իկարդին փարիզյան ակումբում ավելի շատ գումար կվաստակի, քան մինչ այս ստանում էր «Ինտեր»-ում:

Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ արգենտինացին Ֆրանսիայի չեմպիոնի կազմում տարեկան կստանա 10 մլն եվրո, ինչը երկու անգամ շատ է, քան միլանյան թիմում էր:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն մեկ մրցաշրջանով վարձակալել է Իկարդիին, իսկ ժամկետի ավարտից հետո իրավունք կունենա ամբողջական տրանսֆերը գնել 70 մլն եվրոյով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: