El Chiringuito. Նեյմարը լաց է եղել, երբ իմացել է, որ իր տեղափոխությունը «Բարսելոնա» ձախողվել է

04 Սեպտեմբերի 2019 21:05
El Chiringuito. Նեյմարը լաց է եղել, երբ իմացել է, որ իր տեղափոխությունը «Բարսելոնա» ձախողվել է

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բավականին ծանր է տարել այն փաստը, որ չի կարողացել այս ամռանը վերադառնալ «Բարսելոնա»:

El Chiringuito-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին կատալոնական կողմի գործակալները կապ են հաստատել Նեյմարի հետ և ասել, որ ՊՍԺ-ն մերժել է իրենց հերթական առաջարկը և գործարքը ձախողված է: Նշվում է, որ բրազիլացին այդ լուրը լսելով սկսել հեռախոսազրույցի ժամանակ սկսել է լաց լինել:

Ավելի վաղ, փարիզյան գրանդի նախագահը հայտնել էր, որ պատրաստ է Նեյմարին բաց թողնել 300 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: