Marca. «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իրենց խաբված են զգում Նեյմարի տրանսֆերի ձախողման պատճառով

04 Սեպտեմբերի 2019 19:04
Marca. «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իրենց խաբված են զգում Նեյմարի տրանսֆերի ձախողման պատճառով

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իրենց խաբված են զգում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ հնարավոր վերադարձի ձախողման պատճառով: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Կատալոնական ակումբի առաջատարների մեծ մասը հավանություն է տվել բրազիլացու տրանսֆերին և ղեկավարությանը խնդրել են ամեն հնարավորն անել տեղափոխության կայացաման համար: 

Այժմ շատ խաղացողներ կարծում են, որ «Բարսա»-ն ի սկզբանե չի պլանավորել պայմանագիր կնքել 27-ամյա խաղացողի հետ և բոլոր շշուկները միմիայն թիմի ֆուտբոլիստների բարձր տրամադրությունը պահելուն են ուղղված եղել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: