Լիգա 1. ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ տոնեց «Մեց»-ի նկատմամբ (տեսանյութ)

31 Օգոստոսի 2019 00:38
Լիգա 1. ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ տոնեց «Մեց»-ի նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի մեկնարկային խաղում «Մեց»-ը հյուրընկալեց ՊՍԺ-ին:

Փարիզյան ակումբը 2:0 հաշվով հաղթանակ տոնեց. գոլեր հեղինակեցին Դի Մարիան (11') ու Չուպո-Մոտինգը (43'):

Այս հանդիպումից հետո Տուխելի սաները 9 միավորով ժամանակավորապես գլխավորեցին Լիգա-1-ի մրցաշարային աղյուսակը:

Կորցրած միավորներով առաջատարը՝ «Ռեն»-ն, իր հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 1-ին:

«Մեց» - ՊՍԺ՝ 0:2

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: