Le Parisien. ՊՍԺ-ի կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

29 Օգոստոսի 2019 17:48
Le Parisien. ՊՍԺ-ի կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

ՊՍԺ-ն շարունակում է հարձակման գծի ամրապնդման տարբերակներ փնտրել:

Հիշեցնենք, որ փարիզյան գրանդում վնասվածքներ ունեն Կիլիան Մբապեն ու Էդինսոն Կավանին, իսկ Նեյմարն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:

Ֆրանսիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը Չեմպիոնների լիգայի նախաշեմին ստիպված է 2 հարձակողական ոճի ֆուտբոլիստ հրավիրել:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, ֆրանսիացիների կարճ ցուցակում են գտնվում «Ինտեր»-ի ռմբարկու Մաուրո Իկարդին, «Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, «Բարսելոնա»-ի վինգեր Ուսման Դեմբելեն ու «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով մեկ տարի անց ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: