«Յուվենթուս»-ի փորձառու հարձակվող Մարիո Մանջուկիչը հրաժարվել է կարիերան շարունակել ՊՍԺ-ում:
Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը խորվաթ խաղացողին առաջարկ է կատարել, քանի որ ներկայումս լուրջ կադրային կորուստներ ունի հարձակման գծում:
33-ամյա ֆուտբոլիստը «ծեր սինյորա»-ի կազմը համալրել էր 2015 թվականին Մադրիդի «Ատլետիկո»-ից:
Ներկայիս համաձայնագրով Մանջուկիչը թուրինյան գրանդում պետք է մնա մինչև 2020 թվական: