Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը հեռանում է թիմից: Այս մասին հաղորդում է La Nacion-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձառու ֆուտբոլիստը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագրի հարցում:
32-ամյա խաղացողը վաղը՝ օգոստոսի 29-ին կժամանի Փարիզ, որպեսզի բուժզննում անցնի նոր ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ Նավասը «Ռեալ»-ում հանդես է գալիս 2014 թվականից: Մադրիդյան գրանդում անցկացրած 5 տարում կոստառիկացին նվաճել է 12 տիտղոս: