L’Equipe. Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնա» կարող է ձախողվել, կա միայն մեկ պատճառ

28 Օգոստոսի 2019 16:46
L’Equipe. Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնա» կարող է ձախողվել, կա միայն մեկ պատճառ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է չկայանալ կատալոնական ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեի պատճառով: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 

Իսպանական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է Իվան Ռակիտիչի տրանսֆերը, 130 միլիոն եվրո հավելավճար, ինչպես նաև Ուսման Դեմբելեի տրանսֆերը մեկ տարով վարձակալելու տարբերակ: 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվում է տեղափոխվել փարիզյան ակումբ: 

Այդպիսով, «Բարսա»-ն ստիպված է համոզել Դեմբելեին տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիական ակումբը պատասխանին կսպասի մինչև հինգշաբթի: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: