Ջանլուկա դի Մարցիո. ՊՍԺ-ն գտել է վնասվածք ստացած Մբապեին ու Կավանիին փոխարինողին

28 Օգոստոսի 2019 10:52
Ջանլուկա դի Մարցիո. ՊՍԺ-ն գտել է վնասվածք ստացած Մբապեին ու Կավանիին փոխարինողին

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է թոփ հարձակվողի հրավիրել կարճ ժամանակահատվածում: Փարիզցիները մտահոգված են Էդինսոն Կավանիի ու Կիլիան Մբապեի վնասվածքներով, ու Նեյմարի շաւորջ ստեղծված իրավիճակն էլ ստիպում է շտապել:

Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը, ֆրասնիական թիմի հարձակման գիծը կարող է համալրել «Յուվենթուս»-ի ռմբարկու Մարիո Մանջուկիչը: Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները:

2018/19 մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստն անցկացրել է 33 հանդիպում, որոնցում 10 գոլ է հեղինակել: Նրա պայմանագրի ժամկետը «ծեր սինյորա»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Թուրինցիները 33-ամյա վետերանի տեղափոխության համար 15 մլն եվրո են պահանջում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: