Միայն ու միայն «Բարսելոնա». Նեյմարը հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի սպորտային տնօրենի հետ

27 Օգոստոսի 2019 19:02
Միայն ու միայն «Բարսելոնա». Նեյմարը հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի սպորտային տնօրենի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանակնությամբ, կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն առանձնազրույց է ունեցել փարիզյան գրանդի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ և վերջինիս խնդրել, որ իր տեղափոխության շուրջ բանակցություններ վարեն միայն «Բարսելոնա»-ի հետ:

Նման պարագայում բրազիլացու տրանսֆերի համար պայքարող մյուս ակումբների, մասնավորապես Մադրիդի «Ռեալ»-ի և «Յուվենթուս»-ի շանսերը զգալիորեն իջնում են:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: