ՊՍԺ-ն վերջապես ներկայացրել է իր պահանջը «Բարսա»-ին. 2 ֆուտբոլիստի տրանսֆեր և 100 միլիոն եվրո

27 Օգոստոսի 2019 12:52
ՊՍԺ-ն վերջապես ներկայացրել է իր պահանջը «Բարսա»-ին. 2 ֆուտբոլիստի տրանսֆեր և 100 միլիոն եվրո

«Բարսելոնա»-ն պատրաստ է արդեն այս շաբաթ իրականացնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: 

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները այժմ Փարիզում են, որտեղ բանակցություններ են վարում բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ: Նշվում է, որ այսօրվա փուլը կարող է որոշիչ դառնալ: 

Փարիզցիները 27-ամյա խաղացողի տրանսֆերը 250-300 միլիոն եվրո են գնահաջում: 

Ֆրանսիական ակումբը կամ էլ պահանջում է Ուսման Դեմբելեի, Նելսոն Սեմեդուի տրանսֆերները, ինչպես նաև 100 միլիոն եվրո հավելավճար: Նշվում է, որ այդ առաջարկն էլ չի գոհացնում «Բարսա»-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: