Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն դեմ չէ, որ թիմի հարձակվող Նեյմարն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
AS-ի տեղեկություններով՝ փարիզյան գրանդի ղեկավարությունը պատրաստ է Նեյմարի տրանսֆերը վաճառել իսպանական կողմին, եթե վերջիններս գործարքի մեջ ներառեն թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորին: Նշվում է, որ ֆրանսիական ակումբին այլ տարբերակներ չեն հետաքրքրքում:
Ավելի վաղ, «Ռեալ»-ը բրազիլացու տրանսֆերի դիմաց առաջարկել էր 100 մլն եվրո և այդ ամենի հետ միասին Կեյլոր Նավասի, Խամես Ռոդրիգեսի ու Գարեթ Բեյլի տրանսֆերները, սակայն մերժում էր ստացել: