RAC1. «Բարսելոնա»-ում պատրաստվում են իրենց աամենաաղմկահարույց տրանսֆերին

21 Օգոստոսի 2019 15:10
RAC1. «Բարսելոնա»-ում պատրաստվում են իրենց աամենաաղմկահարույց տրանսֆերին

«Բարսելոնա»-ն վստահ է, որ մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ: 

RAC1-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը արդեն ակտիվորեն պատրաստվում է բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսին: 

Մասնավորապես, «կապտառնագույններ»-ը մոնտաժել են այն հոլովակը, որը «Կամպ Նոու» մարզադաշտում կցուցադրվի 27-ամյա խաղացողի ներկայացման ժամանակ: 

Բացի այդ, «Բարսա»-ն Նեյմարի անվանվամբ մարզաշապիկների պատվեր է կատարել իր տեխնիկական գործընկերոջը՝ Nike ընկերությանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: