Sport.es. Պերեսը ցանկանում է վրեժ լուծել «Բարսելոնա»-ից, Զիդանը դեմ է

20 Օգոստոսի 2019 16:52
Sport.es. Պերեսը ցանկանում է վրեժ լուծել «Բարսելոնա»-ից, Զիդանը դեմ է

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու տարբերակը «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի անձնական ցանկությունն է: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

«Արքայական» ակումբի ղեկավարը ցանկանում է այդկերպ վրեժ լուծել «Բարսելոնա»-ից, որը 2013 թվականին ակումբի ձեռքից «փախցրել» էր բրազիլացի ֆուտբոլիստին:

Պերեսին մինչ այժմ մտատանջում է 6 տարվա վաղեմության տրանսֆերային ձախողումը և նա առավելագույն ջանքերը կգործադրի, որպեսզի նույնկերպ պատասխանի կատալոնական ակումբին:

Ընդ որում՝ «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Նեյմարի ծառայություններով: Ֆրանսիացի մասնագետը նախկինի պես ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: