ՊՍԺ-ն կողմնորոշվել է, թե «Ռեալ»-ի որ խաղացողներին է ցանկանում Նեյմարի տրանսֆերի դիմաց

14 Օգոստոսի 2019 22:33
ՊՍԺ-ն կողմնորոշվել է, թե «Ռեալ»-ի որ խաղացողներին է ցանկանում Նեյմարի տրանսֆերի դիմաց

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռևս հնարավորություն ունի կարիերան Մադրիդի «Ռեալ»-ում շարունակելու համար: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը հայտնել է մադրիդյան կողմին, որ պատրաստ է իջեցնել խաղացողի տրանսֆերային արժեքը, եթե գործարքի մեջ ներառվեն Վինիսիուս Ժունիորը և Լուկա Մոդրիչը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ֆրանսիական կողմը ներկայումս բանակցություններ է վարում նաև «Բարսելոնա»-ի հետ և ընդհանուր հայտարարի գալու դեպքում կթողնի բրազիլացուն վերադառնալ Կատալոնիա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: