Marca. ՊՍԺ-ն «Բարսելոնա»-ին հայտնել է Նեյմարի տրանսֆերային արժեքը

13 Օգոստոսի 2019 21:46
Marca. ՊՍԺ-ն «Բարսելոնա»-ին հայտնել է Նեյմարի տրանսֆերային արժեքը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռևս հնարավորություն ունի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Բարսելոնա»:

Marca-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը հայտնել է կատալոնական կողմին, որ պատրաստ է զիջել բրազիլացու տրանսֆերը 250 մլն եվրոյի դիմաց:

«Կապտանռնագույններ»-ն իրենց հերթին պատրաստ չեն այդքան գումար վճարել, այդ պատճառով առաջարկել են գործարքի մեջ ներառել իրենց խաղացողներից մի քանիսին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ֆրանսիական ակումբի մարզիչ Թոմաս Տուխելին հետաքրքրում է միայն իսպանական գրանդի վինգեր Ֆելիպե Կոուտինյոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: