ՊՍԺ-ն շարունակում է բանակցել Դիբալայի տեղափոխության շուրջ

12 Օգոստոսի 2019 21:48
ՊՍԺ-ն շարունակում է բանակցել Դիբալայի տեղափոխության շուրջ

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է մնալ ՊՍԺ-ի դիտակետում: Այս մասին հաղորդում է  La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան կողմը բանակցություններ է վարում խաղացողի գործակալի հետ: Նշվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնն արգենտինացուն հնգամյա պայմանագիր է առաջարկել տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Տրանսֆերի դիմաց էլ ակումբը պատարստ է վճարել 60 մլն եվրո:

25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված էինքն ևա «Տոտենհեմ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն երկու ակումբներն էլ ձախողեցին բանակցությունները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: