Կավանին կարող է տեղափոխվել Բեքհեմի ակումբ

12 Օգոստոսի 2019 18:50
Կավանին կարող է տեղափոխվել Բեքհեմի ակումբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է Ֆրանսիայի չեմպիոնի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո տեղափոխվել ԱՄՆ, այս մասին հայտնում է Fox News-ը:

Կավանիի ծառայություններով հետաքրքրվում է Մայամիի «Ինտեր»-ը, որն ՄԼՍ-ում իր մրցելույթները սկսելու է 2020 թվականից: «Ինտեր»-ի սեփականատեր հանդիսանում է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:

Էդինսոն Կավանիի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է 2020 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողը «Պարի Սեն Ժերմեն»-ի շարքերը համալրել է 2013 թվականին:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: