Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի՝ «Նեմ»-ի հետ խաղում ՊՍԺ-ի երկրպագուների պահվածքի մասին:
«Երկրպագուները կարող են անել այն, ինչ մտածում են: Ես դրան ուշադրություն չէի դարձնի: Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է, և ես շատ եմ ուզում, որ նա մնա ՊՍԺ-ում: Այնուամենայնիվ, ապագայի վերաբերյալ որոշում Նեյմարը պետք է ընդունի ակումբի ղեկավարության հետ համատեղ»,- L'Equipe-ի հաղորդմամբ՝ ասել է Վերատին:
Հիշեցնենք, որ «Նեմ»-ի հետ խաղում ՊՍԺ-ի երկրպագուները տրիբունաներից հայհոյում էին Նեյմարին և վիրավորական արտահայտություններ պարունակող պաստառներ բարձրացնում: