Առանց Նեյմարի ՊՍԺ-ն այլևս առաջվանը չի լինի. Մբապե

12 Օգոստոսի 2019 11:12
Առանց Նեյմարի ՊՍԺ-ն այլևս առաջվանը չի լինի. Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Նեյմարի՝ թիմից հեռանալու հավանականության մասին:

«Առանց Նեյմարի ՊՍԺ-ն այլևս առաջվանը չի լինի: Եթե նա հեռանա, կփորձենք ամեն ինչ անել նրա բացը լրացնելու և երկրպագուներին ուրախացնելու համար: Կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի այս մրցաշրջանը նախորդից ավելի լավը լինի»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նշենք, որ բրազիլացի խաղացողն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ» կամ «Բարսելոնա»: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: