«Ռեալ»-ը ֆանտաստիկ առաջարկ է կատարել Նեյմարին

11 Օգոստոսի 2019 22:48
«Ռեալ»-ը ֆանտաստիկ առաջարկ է կատարել Նեյմարին

Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է բանակցություններ վարել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ:

Sport.es-ի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ը բրազիլացի ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր է առաջարկել և տարեկան 40 մլն եվր աշխատավարձ:

Համեմատության համար նշենք, որ ներկայումս ամենաբարձրը վարձատրվում է «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին. տարեկան 104 մլն եվրո(հարկերը ներառյալ):

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ ՊՍԺ-ն համաձայնել է Նեյմարի տրանսֆերը զիջձել «Ռեալ»-ին, եթե «սերուցքայիններ»-ը կարողանան համաձայնության գալ խաղացողի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: