Նեյմարը լավ մարզավիճակում է և բարձր տրամադրություն ունի. Տուխել

02 Օգոստոսի 2019 16:47
Նեյմարը լավ մարզավիճակում է և բարձր տրամադրություն ունի. Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին, ով վերսկսել է մարզումները փարիզյան ակումբի կազմում:

«Երբ Նեյմարը մարզվում է, հիանալի մարզավիճակում է գտնվում: Հինգշաբթի օրը նա իսկական մաստերկլաս ցույց տվեց: Ամեն ինչ հիանալի էր: Նեյմարը բարձր տրամադրություն ուներ: 

Ցավոք սրտի, նա շաբաթ օրը չի խաղալու, քանի որ որակազրկված է: Լավ կլիներ, եթե նա մեզ հետ լիներ: Նա փոխել է թիմի մթնոլորտը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը օգոստոսի 3-ին Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակում մրցելու է «Ռեն»-ի հետ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: