Հարձակվող Նեյմարը կարող է լքել ՊՍԺ-ն: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
27-ամյա խաղացողի փոխհարաբերությունները վատթարացել են փարիզյան ակումբի հետ, ինչը կարող է նպաստել նրա հեռանալուն:
Նշվում է, որ վերջնականապես վատթարացել են բրազիլացու և ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ փոխհարաբերությունները:
Նախորդ երկուշաբթի ֆունկցիոները Նեյմարին ՊՍԺ-ի բոլոր մնացած խաղացողների ներկայությամբ հանդիմանել է մինչմրցաշրջանային հավաքին ուշ միանալու պատճառով: