AS. ՊՍԺ-ն մերժել է «Բարսելոնա»-ի ֆանտաստիկ առաջարկը

16 Հուլիսի 2019 15:30
AS. ՊՍԺ-ն մերժել է «Բարսելոնա»-ի ֆանտաստիկ առաջարկը

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր չէ հարձակվող Նեյմարին բաց թողնել ավելի ցածր գումարով, քան նրա տրանսֆերը 2017 թվականին գնել է «Բարսելոնա»-ից՝ 222 միլիոն եվրոյով: Այս մասին հայտնում է AS-ը: 

Անտուան Գրիզմանի հետ պայմանագիր կնքելուց հետո կատալոնացիները չեն կարողանում իրենց ևս մեկ աղմկահարույց տրանսֆեր թույլ տալ: 

Սակայն «կապտանռնագույններ»-ը հույս ունեն բրազիլացի ֆուտբոլիստին «Կամպ Նոու» վերադարձնել այս ամռանը: 

«Բարսա»-ն ՊՍԺ-ին Նեյմարի տեղափոխության դիմաց առաջարկել է Ուսման Դեմբելեի և Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերները, ինչպես նաև 40 միլիոն եվրո: Սակայն փարիզյան ակումբը մերժել է առաջարկը: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: