«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի թիմն ամրապնդել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի միջոցով: Այս մասին հայտնում է Le10 Sport-ը:
Ֆրանսիացի մասնագետը անընդհատ կապի մեջ է իր հայրենակցի հետ:
Սական նշվում է, որ 47-ամյա մասնագետը ստիպված կլինի նվազագույնը մեկ մրցաշրջանով սպասել, մինչև «Ռեալ»-ը պայմանագիր կկնքի 20-ամյա խաղացողի հետ:
Ավելի վաղ Մբապեն հայտնել էր, որ հաջորդ մրցաշրջանը կանցկացնի ՊՍԺ-ում: