Ճիշտ է, որ ցանկանում եմ հեռանալ Փարիզից. Նեյմար

12 Հուլիսի 2019 21:13
Ճիշտ է, որ ցանկանում եմ հեռանալ Փարիզից. Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ցանկանում է հեռանալ թիմից:

«Այո՛, դա ճիշտ է, որ ցանկանում եմ հեռանալ Փարիզից: Ես արդեն իմ որոշման մասին  տեղեկացրել եմ ակումբի մարզական տնօրենին: Ղեկավարությունը թույլատրել է ինձ բանակցություններ վարել այլ ակումբների հետ:

Լեոնարդոյի հետ նախորդ ամիս եմ զրուցել: Նա ցանկանում է ինձ պահել թիմում: Եթե «Բարսելոնա» վերադարձս չհաջողվի, ուրախ կլինեմ պաշտպանել ՊՍԺ-ի գույները»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում UOL-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը 2 տարի առաջ էր հեռացել կատալոնական գրանդից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: