«Մարսել»-ում հաստատել են, որ Բալոտելին հեռացել է թիմից

10 Հուլիսի 2019 20:26
«Մարսել»-ում հաստատել են, որ Բալոտելին հեռացել է թիմից

«Մարսել»-ի ղեկավար Ժակ-Անրի Էյրոն հաստաել է, որ հարձակվող Մարիո Բալոտելին հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է L`Equipe-ը: 

Հունիսի 30-ին լրացել է իտալացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ և այն չի երկարաձգվել: 

28-ամյա խաղացողն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմ»-ը: 

«Մարսել»-ի կազմում անցկացրած 15 խաղում Բալոտելին 8 գոլ է խփել և կատարել 1 գոլային փոխանցում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: