Marca. ՊՍԺ-ն պատրաստ է բանակցություններ սկսել «Բարսելոնա»-ի հետ մեկ պայմանով

09 Հուլիսի 2019 23:20
Marca. ՊՍԺ-ն պատրաստ է բանակցություններ սկսել «Բարսելոնա»-ի հետ մեկ պայմանով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհամալրի «Բարսելոնա»-ի կազմը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդի ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել կատալոնական կողմի հետ, եթե վերջինս համաձայնի գործարքի մեջ ներառել թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին ու վճարի լրացուցիչ գումար:

Ֆրանսիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է իր թիմում տեսնել խորվաթին, այլ ոչ թե հարձակվողներ Ուսման Դեմբելեին կամ Ֆելիպե Կոուտինյոյին:

Ավելի վաղ, ՊՍԺ-ն հայտնել էր, որ Նեյմարի տրանսֆերից կհրաժարվի 222 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: