UOL. Նեյմարը հանդիպել է ՊՍԺ-ի նախագահին և սպորտային տնօրենին ու հայտնել իր մտադրության մասին

09 Հուլիսի 2019 21:30
UOL. Նեյմարը հանդիպել է ՊՍԺ-ի նախագահին և սպորտային տնօրենին ու հայտնել իր մտադրության մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամեն գնով ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը:

UOL-ի տեղեկություններով՝ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը թիմում հանդես եկող իր հայրենակիցներ Մարկինյոսին, Տիագո Սիլվային ու Դանի Ալվեսին հայտնել է ակումբից հեռանալու մտադրության մասին: Բրազիլացին այդ մասին նույնիսկ տեղյակ է պահել փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիին:

Նախորդ շաբաթ ՊՍԺ-ի նորանշանակ ոպրտային տնօրեն Լեոնարդոն հանդիպել է Նեյմարի հետ և ներկայացրել ակումբի ծրագրերն առաջիկա մրցաշրջանի համար, սակայն վերջինս այդ ժամանակ նաև տնօրենին է տեղեկացրել իր մտադրության մասին:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ Նեյմարը ժամանակել է Կատալոնիա, որպեսզի արագացնի իր տեղափոխությունը «Բարսելոնա»:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: