Le10. ՊՍԺ-ն իր պայմաններն է ներկայացրել «Բարսելոնա»-ին

09 Հուլիսի 2019 13:04
Le10. ՊՍԺ-ն իր պայմաններն է ներկայացրել «Բարսելոնա»-ին

ՊՍԺ-ն առաջիկայում կարող է պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտիի հետ: 

Le10-ի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն դեմ չէ հենց ֆրանսիացու տրանսֆերի ներառմանը Նեյմարի տեղափոխության գործարքի մեջ: 

Փարիզյան ակումբի առաջ քաշած պայմանների համաձայն՝ նրանք պատրաստ են Նեյմարին բաց թողնել կատալոնական ակումբ 130-150 միլիոն եվրոյի և երկու ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: 

Ընդ որում՝ «Բարսելոնա»-ում նախընտրում են գործարքի մեջ ներառել Ֆիլիպե Կոուտինյոյի, Ուսման Դեմբելեի կամ Իվան Ռակիտիչի տրանսֆերը: 

Եթե Ումտիտին լքի ակումբը, ապա «Բարսա»-ում երեք կենտրոնական պաշտպան կմնա՝ Ժերար Պիկեն, Կլեման Լանգլեն և Տոդիբոն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: