Պաշտոնական. Աշխարհի չեմպիոնի որդին տեղափոխվեց «Նիս»

26 Հունիսի 2019 19:46
Պաշտոնական. Աշխարհի չեմպիոնի որդին տեղափոխվեց «Նիս»

Ֆրանսիական «Նիս»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է կնքել Կեֆրեն Տյուրամի հետ:

18-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ է ստացել այն բանից հետո, երբ «Մոնակո»-ում հրաժարվել են պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել նրա հետ:

Երիտասարդ կիսապաշտպանը Ֆրանսիայի հավաքականի լեգենդար պաշտպան Լիլիան Տյուրամի որդին է:

Հիշեցնենք, որ Լիլիան Տյուրամը 1998 թվականին Ֆրանսիայի ընտրանու կազմում աշխարհի չեմպիոն է դարձել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: