ՊՍԺ-ն Ալվեսին փոխարինող է գտել «Բարսելոնա»-ում

25 Հունիսի 2019 22:44
ՊՍԺ-ն Ալվեսին փոխարինող է գտել «Բարսելոնա»-ում

ՊՍԺ-ն սկսել է հետաքրքրվել «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը պորտուգալացուն դիտարկում է որպես Դանի Ալվեսին փոխարինող, ով հեռացել է թիմից:

Չնայած նրան, որ Սեմեդուն դեռ երեք տարվա պայմանագիր ունի կատալոնական կողմի հետ ՊՍԺ-ն արդեն իսկ սկսել է բանակցել ֆուտբոլիստի գործակալի հետ:

Ավարտված մրցաշրջանում Սեեդուն Լա Լիգայի շրջանակում «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: